05/05/2016 12:54
Կառավարությունը հաստատել է «Դվին» հյուրանոցի վերակառուցման 120 մլն դոլարի ներդրումային ծրագիրը
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը հավանության արժանացավ կառավարության կողմից:
Վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականը:
Ծրագրի հեղինակը «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունն է: «Դվինի» վերակառուցումն իրականացվելու է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան:
Հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ: Նախատեսվում է կառուցել առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որում կլինեն առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: Համալիրի կտուրում կկառուցվի ուղղաթիռների վայրէջքային հարթակ:
Ընդհանուր համալիրը կվերանվանվի «Դավիթ Բեկ» ու հանդես կգա նոր բրենդով:
Ըստ ներկայացված նախագծի՝ ծրագրի ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 120.595.000 ԱՄՆ դոլար: