05/05/2016 13:24
Հայկ Խանումյան. Նոր ՄԻՊ-ի պաշտոնավարումն Արցախում կակտիվացնի իրավապաշտպան գործունեությունը
Կարծում եմ` Ռուբեն Մելիքյանի պաշտոնավարումը աչքի կընկնի Արցախում իրավապաշտպան գործունեության ակտիվացմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:
«Հաջողություն եմ մաղթում նոր ՄԻՊ-ին, իսկ մեր հասարակությանը՝ նոր ազդակներ»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ ԼՂՀ Ազգային ժողովը 27 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան նշանակեց Ռուբեն Մելիքյանին: