05/05/2016 19:40
Արման Թաթոյանն ու ԱՄՆ դեսպան Ռիչար Միլսը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման խնդիրները: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ լրատվական ծառայությունից:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել ու ընդլայնել համագործակցությունը:
Դեսպան Միլսը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունն ու պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր: