05/05/2016 10:52
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր հրամանատարը հայտարարել է «վերածնվող Ռուսաստանի» դեմ պայքարելու անհրաժեշտության մասին
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար գլխավոր սպառնալիքներից մեկն է, այդ երկրի հետ պայքարելու համար պետք է բարձրացնել պատրաստվածության մակարդակը: Ինչպես հայտնում է RussiaToday-ը, այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության նոր գլխավոր հրամանատար, գեներալ Քերթիս Սկապարոտին:
Ըստ նրա, դաշինքը, բախվելով «վերածնվող Ռուսաստանի հետ, որն իրեն բնորոշում է որպես համաշխարհային տերություն»:
Այլ սպառնալիքների շարքին Քերթիսը դասել է ահաբեկչություններն ու միգրացիոն ճգնաժամը, որը Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում անկայունություն է առաջացնում: