05/05/2016 11:03
Նոր Ford F-150 կստանա 10 աստիճանանոց «ավտոմատ» փոխանցման տուփ
ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկություն, որի համաձայն նոր Ford F-150 կստանա 10 աստիճանանոց «ավտոմատ» փոխանցման տուփ: Դրա հետ աշխատելու է բենզինային V6 EcoBoost-ը: Ինչպես հայտնում է Svopi.ru-ն, մեքենայի ներկայիս փոխանցման տուփը 6 աստիճանանի է:
Մասնագետները նախկինում համարում էին, որ մեքենայի համար առավելագույն աստիճանը կարող է լինել 9-ը, քանի որ 10-ը շատ թանկ հաճույք է: Նորույթն ամերիկյան շուկայում կհայտնվի այս տարվա աշնանը: