05/05/2016 13:23
Շավարշ Քոչարյան. Հայաստանը կճանաչի Արցախը, եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի
Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի ու խախտի զինադադարի մասին բանավոր պայմանավորվածությունը՝ Հայաստանը կճանաչի Արցախը, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց օրինագծի վերաբերյալ մեր եզրակացություն: Ըստ դրա՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջև բանակցությունների արդյունքներով, ապագա զարգացումներով, այդ թվում՝ արտաքին գործոններով»,- ասաց փոխարտգործնախարարը:
«Արցախի ճանաչման հարցի օրակարգ մտնելը պայմանավորված է Ադրբեջանի գորոծողություններով»,- նշեց Շավարշ Քոչարյանը: