05/05/2016 19:09
«Մայքրոսոֆթի» և պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է արագընթաց տեմպերով
«Մայքրոսոֆթի»՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է արագընթաց տեմպերով և այն կարող է խորանալ: Այս մասին ասվել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացում քննարկվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի» հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթի» կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցեր:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեչությանը էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից: