05/05/2016 09:59
Այս գիշեր հակառակորդը շարունակել է անկանոն կրակել Տավուշի ուղղությամբ
Սահմանի հյուսիսարևելյան հատվածում (Տավուշի ուղղությամբ) ադրբեջանական կողմն այս գիշեր շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում են ՊՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: