05/05/2016 10:19
Ջոն Քերի. «Հյուսիսային հոսք-2»-ը բացասաբար կազդի Արևելյան Եվրոպայի վրա
«Հյուսիսային հոսք-2» գազատարը բացասաբար կազդի Ուկրաինայի, Սլովակիայի և Արևելյան Եվրոպայի վրա: Ինչպես հայտնում է РБК-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիմումից առաջ:
«Մենք կքննարկենք կոնկրետ հարցը, որը խորը մտահոգություն է առաջացնում ինձ մոտ և այստեղ բոլորի մոտ՝ դա «Հյուսիսային հոսք-2» գազատարն է: Նախագիծն առաջացրել է շատ աշխույժ դեբատներ Ատլանտիկայի երկու կողմերում, և մենք լիովին համոզված ենք, որ այն բացասական ազդեցություն կունենա Ուկրաինայի, Սլովակիայի և Արևելյան Եվրոպայի վրա: Մենք դա չպետք է բաց թողնենք մեր տեսադաշտից»,- հայտարարել է Քերին: