05/05/2016 17:49
Ռոնալդու. Այժմ հոգնած եմ և երջանիկ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման (1:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Երջանիկ ենք, քանի որ դուրս ենք եկել եզրափակիչ: Սա յուրահատուկ իրադարձություն է: 1:0 հաշիվը խոշոր չէ, բայց մենք հասել ենք անհրաժեշտ արդյունքի: Վնասվածքի պատճառով իմ 15-օրյա բացակայությո՞ւնը... Այո, ես չէի խաղում, բայց շատերը մոռանում են, որ ես արագ եմ ապաքինվում: Այժմ հոգնած եմ և երջանիկ»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում «BBC Sport»-ը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» մրցելու է «Ատլետիկոյի» հետ: Հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: