05/05/2016 11:17
Լեռնային Ղարաբաղի դպրոցների աշխատանքը չի հետաձգվելու. Արտակ Բեգլարյան
Արցախում դպրոցների աշխատանքը չի հետաձգվելու: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Արցախի վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանն:
Նմանատիպ բոլոր լուրերը նա ապատեղեկատվություն է որակել:
«Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ (ենթադրաբար մեր արևելյան հարևանները) միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ ազդելու ընդհանուր հասարակության տրամադրության վրա: Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում: Դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռնարկել», - գրել է նա: