05/05/2016 16:59
Հայ Առաքելական եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման գործում. Բակո Սահակյան
Հայ Առաքելական եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և ընդլայնման գործում: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ընդունելության ժամանակ:
Արցախի նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին Արցախին մշտապես սատարելու համար:
Ինչպես փոխանցում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի կապերը:
Կողմերն անդրադարձել են նաև ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող այլ հարցերի:
Բ. Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին Արցախին մշտապես սատարելու համար: