05/05/2016 10:07
Առաջիկա օրերին կլինեն տեղումներ. Հնարավոր է նաև կարկուտ
Այսօր հանրապետության հյուսիսային շրջաններում, իսկ մայիսի 6-9-ը շրջանների մեծ մասում՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև՝ էապես չի փոխվի: