05/05/2016 17:40
Հիմա իջեցնում են, սպասեք իջեցնեն, վերջացնեն. Լևոն Յոլյանը՝ էլեկտրաէներգիայի էժանացման մասին
Սպասեք գործընացն ավարատվի, նոր եզրակացություն կանենք: Այս պահին գործընթաց է գնում, որից հետո կարող ենք խոսել: Այսօր կառավարության նիստի ավարատից հետո, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի, հնարավոր, նվազմանն, այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
«Հիմա իջեցնում են, սպասեք իջեցնեն, վերջացնեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրային Խորհրդի անդամների հետ երեկվա հանդիպմանը, նախարարը նշեց, որ համամիտ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով հայտարարել էր, որ պետք է ժողովրդի հետ հանդիպել, զրուցել ու բացատրել, թե ինչ է կատարվում այսօր:
«Ժողովրդի հետ միշտ պետք է խոսել, բացատրել, բայց ես ասում եմ, եթե գործընթացն ընթացքում է, կլինեն վերջնական որոշումները, նոր կզրուցենք և՛ արդյունավետության, և՛ հնարավորությունների մասին»,- ասաց Լ. Յոլյանը: