05/05/2016 18:55
Նաիրիտի վերագործարկման մասին նորություն կլինի մինչև հունիսի 16-ը. Նախարար
Նաիրիտ գործարանի վերագործարկման վերաբերյալ մեր ռուս գործընկերներից նորության ենք սպասում մինչև հունիսի 16-ը: Այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները դժգոհություններ են հայտնել նաև գործարանի վերագործարկման նպատակով նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունից: Նախարարը, սակայն, հավաստիացրեց, որ այսօր էլ մարդիկ աշխատում են այդ աշխատանքային խմբի հետ:
«Նաիրիտի գործով աշխատանքային խմբում ընդգրկված են գործարանի կողմից երաշխավորված բոլոր մասնագետները: Այսօր էլ այդ մարդիկ այդ խմբի հետ աշխատում են»,- ասաց նա:
Նախարարը վստահեցրեց նաև, որ առաջարկությունների դեպքում հանդիպում են առանձին իր հետ, որտեղ միշտ քննարկում են հարցեր: «Փորձում ենք ինչ-որ առավելությունների ու արդյունքների հասնել»,- ասաց նա: