05/05/2016 17:11
«Analitik.am» կայքի տնօրենի գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից «Analitik.am» կայքի տնօրենի կողմից գումար շորթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի առանձին հանձնարարության կարգով ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու համար: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրին Գլխավոր դատախազի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Analitik.am» լրատվական կայքի պատասխանատու Ա. Հովհաննիսյանի և նրա օգնական Վարդիթեր Գ.-ի կողմից գումար շորթելու դեպքով քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթումը»: