05/05/2016 13:42
Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորել է այցելել զոհված զինծառայողների ընտանիքներին
Կառավարության նիստի ավարատին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին, որ նրանք ամիսը մեկ անգամ պետք է լինեն մարզերում և հանդիպեն տեղի բնակիչների հետ։
Վարչապետն հորդորել է նաև այցելել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:
«Մենք պայմանավորվածություն ունեինք բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների հետ, որպեսզի ամիսը մեկ անգամ այցելեն մարզեր: Իհարկե, նախարարներ կան, որ այցելում են, նախարարներ կան, որ ծանրաբեռնվածությունից ելնելով, գոնե ես այդպես եմ պատկերացնում և ընդունում, չեն այցելում ու պետք է սկսեն այցելել», - ասել է Հ.Աբրահամյանը:
«Առաջարկում եմ նաև՝ տվյալ բնակավայրում, քաղաքում, մարզում լինելուց՝ անպայման այցելել քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, ծանոթանալու նրանց սոցիալական խնդիրներին», - հայտարարել է վարչապետը: