05/05/2016 10:38
Մաքսային ծառայության աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվում
Արդեն երկու ամիս է, ինչ ՀՀ Մաքսային ծառայության աշխատակիցները խնդիրներ ունեն աշխատավարձերի վճարման հետ կապված: Aysor.am-ի տեղեկություններով, աշխատակիցներն աշխատավարձերը կամ չեն ստանում, կամ ստանում են մասնակի:
«Օրինակ՝ ես ստանում եմ 190 հազար դրամ աշխատավարձ, բայց արդեն երկրորդ ամիսն է, որ ինձ վճարում են 80 հազար դրամ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց աշխատակցիներից մեկն, ով չցանկացավ ներկայանալ:
Մեր զրուցակիցը մանրամասնեց նաև, որ սկզբում դա հիմնավորվում էր այն պատճառաբանությամբ, թե ՀՀ ֆինանսների և Պետեկամուտների կոմիտեն առանձնանում են:
«Հիմա պատճառաբանությունն այն է, թե գումարները ուղղվում են բանակ», - նշեց մեր զրուցակիցը: