05/05/2016 15:51
Արցախի առողջապահության նախարարությանը նվիրաբերվել է երկու շտապօգնության երկու մեքենա
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա /Ուազ/ է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը: Այս մասին հայտնում են հիմնադրամից :
«Ֆրանսահայ համայնքը պատրաստ է նեցուկ լինել Արցախին, և այդ նպատակով որոշել ենք հոգալ երկրի առջև ծառացած հրատապ խնդիրները: Այս պահին աշխատանքներ ենք տանում մեծ քանակով անհրաժեշտ դեղորայք Արցախ ներմուծելու ուղղությամբ: Նախատեսում ենք նաև վերականգնել վնասված ենթակառուցվածքները»,- նշում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը: