05/05/2016 13:38
ՊԵԿ. Մաքսային ծառայության աշխատակիցները աշխատավարձը ստանում են սահմանված ժամանակահատվածում
ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների 2016 թ-ի ապրիլի աշխատավարձը վճարվել է մայիսի 3-ին, Aysor.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ Aysor.am-ին մաքսային ծառայության աշխատակիցներից մեկը տեղեկացրել էր, որ աշխատավարձերը չեն վճարվում, կամ վճարվում են մասնակի:
«Ձեր ունեցած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերը մշտապես վճարվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում», - հայտարարեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում: