14/05/2016 15:37
Ամերիկացի վետերանն 96 տարեկանում ավարտել է համալսարանը
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 96 ամյա Ալֆոնսո Գոնսալեսը դարձել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանն ավարտած ամենատարեց ուսանողը: Նա պետք է ավարտեր ուսումը դեռ 1953 թվականին, սակայն բարդ պահվածքի հետևանքով չի կարողացել, հայտնում է RussiaToday-ը:
Ճապոնիայում 1945 թվականին պատերազմած Գոնսալեսը շարունակել է ուսումը 88 տարեկանում, երբ վերջնականապես անցել է թոշակի: ԲՈՒՀ-ում նրա համար մշակվել է հատուկ կրթական ծրագիր: