23/05/2016 14:54
Audi S8 plus բարելավումից հետո կունենա ռեկորդային հզորություն
4 լիտրանոց կրկնակի տուրբո շարժիչով Audi S8 plus-ը բարելավումից հետո կունենա ռեկորդային հզորություն, այս մասին հայտարարել է Audi ընկերությունից աղբյուրը:
Ինչպես հայտնում է Svopi.ru-ն, թյունինգից հետո փոխադրամիջոցը կստանա 798 ձիաուժով միավոր, ինչը թույլ կտա զարգացնել 320 կմ/ժ արագություն: Սովորական Audi S8 plus-ն ունի 605 ձիաուժ հզորություն:
Մշակումից հետո մեքենան 100 կմ/ժ արագություն կզարգացնի ընդամենը 3,5 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունն էլեկտրոնիկայով կսահմանափակվի 250 կմ/ժ սանդղակի վրա: