23/05/2016 12:27
Lufthansa ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որը գերմանական Մյունխենից ուղևորվում էր կանադական Վանկուվեր, արտակարգ վայրէջք է կատարել Համբուրգի օդանավակայանում: Ինչպես հայտնում է «РИАНовости»-ն, միջադեպի պատճառ է դարձել ուղևորներից մեկը, ով թռիչքի ընթացքում ցանկացել է օդանավի հետևի հատվածի դռնից դուրս գալ և փորձել է ծխել:
Ականատեսների խոսքով՝ ուղևորը թռիչքից առաջ ևս դժվարություններ է առաջացրել, սակայն անձնակազմը որոշել է կատարել ուղևորությունը:
Lufthansa ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպի մանրամասները պարզում են ոստիկանները: