23/05/2016 13:20
Deutsche Bank. Lեհական զլոտն «աշխարհի ամենաէժան արժույթն» է
Deutsche Bank բանկի տնտեսագետների կարծիքով` այսօրվա դրությամբ լեհական զլոտը հանդիսանում է «աշխարհի ամենաէժան արժույթը»: Ինչպես հայտնում է RussiaToday-ը, նրանց կարծիքով լեհական արժույթը գրեթե 10%-ով թերագնահատված է:
Լեհական արժույթի հետ կապված իրավիճակն ուսումնասիրել է Global FX Research խումբը՝ Deutsche Bank-ի հետ համատեղ:
Փորձագետները վստահ են, որը զլոտայի փոխարժեքի աճին պետք է աջակցեն Լեհաստանի տնտեսական աճը, գործնական ակտիվության բարձր ցուցանիշը, գործազրկության ռեկորդային ցածր մակարդակը և աշխատավարձերի բարձրացումը:
Մասնագետները կանխատեսում են, որ լեհական տնտեսությունը 2016 և 2017 թվականներին՝ մոտ 3,5% աճ կգրանցի: