23/05/2016 11:48
Պատմական քայլ. ԱՄՆ-ն չեղարկեց Վիետնամին զենքի մատակարարման էմբարգոն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Վիետնամի մայրաքաղաքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշել է ամբողջովին չեղարկել Վիետնամին երկար տարիներ շարունակվող զենք վաճառելու էմբարգոն:
Washington Post-ի փոխանցմամբ` այս որոշումը մի կողմից ցույց է տալիս ԱՄՆ-Վիետնամ երկկողմ հարաբերությունների բարելավումը, մյուս կողմից ավելացնում է լարվածությունը Չինաստանի և իր հարևանների միջև Հարավչինական ծովում:
ԱՄՆ նախագահ Օբաման ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ վերացնելով էմբարգոն, Վիետնամին հնարավորություն է տրվում ներմուծել ԱՄՆ-ից մի շարք զինատեսակներ, մասնավորապես ծովային զինտեխնիկա:
«Այս որոշումը ուղղված չէ Չինաստանի դեմ: Մենք ուղղակի ցանկանում ենք ավարտին հասցնել Վիետնամի հետ հարաբերությունների կարգավորման երկարատև գործընթացը», - ասել է Օբաման: