23/05/2016 12:49
ԱՄՆ-Վիետնամ հարաբերությունները չպետք է վտանգի տակ դնեն Ասիայի կայունությունը
Միացյալ Նահանգների և Վիետնամի հարաբերությունների բարելավումը չպետք է վտանգի տակ դնի Ասիայում խաղաղությունը և կայունությունը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է Չինաստանի պետական Xinhua լրատվական գործակալությունը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Վիետնամ այցին:
Օբամայի եռօրյա այցը ցույց է տալիս թե ինչքան կարևորություն է Վիետնամը ներկայցնում ԱՄՆ-ի համար, սակայն Չինաստանը համոզված է, որ Վիետնամի հետ հարաբերությունների նմանատիպ բարելավումը ուղղված տարածաշրջանում Չինաստանի ազդեցության թուլացմանը:
«Ողջունելի է, որ Վիետնամը բարելավում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Սակայն նման մերձեցումը չպետք է ԱՄՆ-ի կողմից որպես գործիք օգտագործվի երրորդ պետության ռազմավարական շահերին սպառնալու համար: Միացյալ Նահանգները կօգտագործի Վիետնամին Հարավչինական ծովում իր ցանկությունները իրականացնելու համար», - ասված է Xinhua լրատվական գործակալության կիրակի երեկոյան տարածած հայտարության մեջ:
Գործակալությունը նաև նշում է, որ Վիետնամը պետք է զգուշանա Միացյալ Նահանգներից, որն ունի բավականին «անազնիվ մտադրություններ» այս երկրի հետ կապված: