23/05/2016 18:51
ԼՂՀ վարչապետ. Կառավարությունն անելու է ամեն հնարավորը կամավորներին սոցիալապես աջակցելու համար
Կառավարման ողջ համակարգի աշխատանքները պետք է համապատասխանեցվեն Պաշտպանության բանակի գործունեությանը, խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք Արցախի կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը նշել է, որ այս դեպքում հնարավոր կլինի արդյունավետորեն իրականացնել անվտանգության ապահովումը:
Քննարկելով հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված կամավորներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը՝ գործադիրի ղեկավարը շեշել է, որ կառավարությունն անելու է հնարավորինս՝ կամավորների ընտանիքներում սոցիալական լարվածությունից խուսափելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բանակի թիկունքային աշխատանքներին վերաբերող հարցեր:
Վարչապետ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին և վարչակազմերի ղեկավարներին՝ ընդունված որոշումների պատշաճ իրագործման նպատակով: