23/05/2016 14:39
Արտաբյուջետային միջոցները ծախսվում են համապատասխան վերահսկողությամբ. Ջանջուղազյան
Արտաբյուջետային միջոցները ծախսվում են համապատասխան վերահսկողությամբ, Ազգային Ժողովում 2015 թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ արձագանքելով ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին:
«Արտաբյուջետային միջոցների շրջանառությունը կազմակերպվում է ճիշտ այնպես, ինչպես արտաբյուջետային գանձապետական հաշիվները: Դրանք ևս հասանելի ու մատչելի են: Դրանք սահմանվում են կառավարության կողմից՝ բյուջեի պակասորդի ժամանակ: Արտաբյուջետային ծախսերը ևս բյուջեի ծրագրի մաս են կազմում, որոնք կառավարության կողմից՝ իր լիազորությունների համաձայն, որոշակի փոփոխությունների են ենթարկվում: Արտաբյուջետային միջոցները ևս իրականացվում են բյուջետային հաշիվների նկատմամբ և օգտագործվում են համապատասխան օրենքով», - ասաց Ա.Ջանջուղազյանը: