23/05/2016 20:57
Բակո Սահակյանն Ամերիկայի հայկական համագումարի համանախագահի հետ քննարկել է պատերազմի հետևանքները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանի հետ այսօր քննարկել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր, տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասնյակից:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի աշխատանքը՝ կարևորելով համագումարի դերակատարությունն Արցախին մշտապես սատարելու և համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում: