23/05/2016 18:00
Լատվիայի ԱԳՆ. Արդեն ժամանակն է Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ասոցացման գործընթացը սկսելու համար
Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ ասոցացման բանակցություններ սկսել: Նախարարության մամուլի ծառայության հայտարարությունը փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Բրյուսելում մայիսի 23-ին ընթացող Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը Լատվիայի արտգործնախարարը Եվրոպական միությանը կոչ է արել ակտիվորեն աջակցել գործընկերության անդամ երկրներին:
Լատվիայի արտգործնախարարը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ ասոցացման համար պետք է նոր բանակցություններ սկսվեն:
Ռինկևիչն ասել է, որ Եվրամիությունը պետք է Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ կնքի համաձայնագիր ազատ առևտրի եւ վիզաների ազատականացման վերաբերյալ:
Նախարարը ԵՄ-ին կոչ է արել ավելի սերտ համագործակցել այդ երկրների հետ տրանսպորտի, տարանցիկ բեռնափոխադրումների, էներգետիկայի, առողջապահության և IT-տեխնոլոգիաների ոլորտներում: