23/05/2016 14:34
Էրդողան. Այլ երկրները նույնպես պետք է լուծեն անօրինական ներգաղթյալների խնդիրները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհրաժեշտ է համարում, որպեսզի այլ երկրներն անօրինական ներգաղթյալների խնդիրների լուծման հետ կապված Թուրքիայի բեռը կիսեն: Ինչպես հայտնում է «ТАСС»-ն, Թուրքիայի նախագահն այս մասին նշել է The Guardian թերթի հոդվածում:
Նրա խոսքով՝ թուրքական կողմը ներկա պահին ընդունում է ավելի շատ ներգաղթյալներ, քան՝ մեկ այլ ուրիշ պետություն:
«Անօրինական միգրացիան կառավարելու համար Եվրոպան և Թուրքիան պետք է մշակեն նոր մեխանիզմներ, ինչպես 2016 թվականի մարտի համաձայնագիրը՝ նվիրված սիրիացի փախստականների վերաբնակեցմանը», - նշվել է հոդվածում: