23/05/2016 12:13
Գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ԶՈՒ կապի զորքերի պետ - կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ - կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ. գնդապետ Թեմուր Շահնազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ - կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ», - ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ – կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից: