23/05/2016 11:31
Թուրքիան ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմ չի ունենա մինչև 2017-ը. Bild
Գերմանիայի կառավարությունում չեն կարծում, որ Թուրքիան Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ կունենա մինչև 2017-ը, քանի որ Թուրքիան չի կատարի դրա դիմաց ԵՄ-ի կողմից առաջադրած պայմանները այս տարի: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով գերմանական Bild պարբերականը:
Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկումը փախստականների հարցով համաձայնագրի մի մասն է։ Թուրքիան պետք է կատարի անհրաժեշտ մի շարք պայմանները, որոնց թվում է նաև եկրի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը չի գնա նման քայլի։