23/05/2016 21:12
Թուրքիայի նախագահը կարծում է, որ այլ երկրները ևս պետք է լուծեն անօրինական ներգաղթյալների խնդիրները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհրաժեշտ է համարում, որպեսզի այլ երկրներն անօրինական ներգախթյալների խնդիրների լուծման հետ կապված Թուրքիայի բեռը կիսեն: Ինչպես հայտնում է «ТАСС»-ը,, նախագահն այս մասին նշել է The Guardian թերթի հոդվածում :
Նրա խոսքով, թուրքական կողմը ներկա պահին ընդունում է ավելի շատ ներգաղթյալներ, քան մեկ այլ ուրիշ պետություն:
«Անօրինական միգրացիան վերահսկելու համար՝ Եվրոպան և Թուրքիան պետք է մշակեն նոր մեխանիզմներ, ինչպես 2016 թվականի մարտի համաձայնագիրը՝ նվիրված սիրիացի փախստականների վերաբնակեցմանը», - նշվել է հոդվածում: