23/05/2016 21:02
Հնդկաստանը պատրաստվում է կառուցել և շահագործման հանձնել Իրանի կարևոր նավահանգիստներից մեկը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո այսօր Իրանում հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստվում է կառուցել և շահագործման հանձնել Իրանի կարևոր նավահանգիստներից մեկը:
BBC-ի փոխանցմամբ` Հնդկաստանը շուրջ 500 միլիոն դոլաև կներդնի Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող, Պակիստանի հետ սահմանին գտնվող Չաբահար նավահանգիստը շահագործման հանձնելու համար:
Այս նավահանգստը հնդկական ապրանքների և արտադրանքի արտահանման համար կծառայի որպես տարանցիկ ուղի դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ` շրջանցելով Պակիստանի միջով անցնող ցամաքային ուղին:
Հնդկաստանը այս նավահանգստի միջոցով նաև ցանկանում է Կենտրոնական Ասիայից գազ ներմուծել իր երկիր:
Նշենք, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Իրան մեկնարկել է կիրակի օրը: