23/05/2016 15:15
Հնդկաստանի հյուսիսում փոթորկի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է
Հնդկաստանի հյուսիսում փոթորկի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, մոտ 50 հոգի 20 տների փլատակների տակ են: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Աղետի հիմնական հարվածը հասել է Դեհրադուն շրջանի Ջոնսար գյուղին՝ համանուն նահանգի մայրաքաղաքից 170 կմ հեռու, որտեղ պոկել է 20 տան տանիք և մասամբ՝ պատերը: Ներսում եղած տեղի բնակիչներն արգելափակվել են շինարարական աղբի փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Համագյուղացիների վկայությունների հիման վրա՝ փլատակների տակ կարող է մոտ 50 մարդ լինել: