23/05/2016 15:07
Նաիրա Զոհրաբյանը լքեց բյուջեի քննարկումները, չբավարարվելով կառավարության ներկայացվածության մակարդակից
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին չի գոհացրել կառավարության ներկայացվածության մակարդակը Ազգային Ժողովում 2015 թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ և նա լքել է քննարկման դահլիճը:
«Մեծագույն հարգանք ունեմ փոխնախարարների նկատմամբ, բայց գերատեսչությունների ղեկավարները պարտավոր են իրենց սրբազան ժամանակից մեկ ժամ հատկացնել և ներկա լինել այս քննարկումներին: Սա բացահայտ անհարգալից վերաբերմունք է պատգամավորների ու խորհրդարանի նկատմամբ: Լավ կլիներ, որ մենք էլ դուրս գայինք և այստեղ գային մեր փորձագտներն ու լսեին ձեր հաշվետվությունները: Ինչո՞ւ են այստեղ ներկա փոխղեկավարները: Սա հստակ ընդգծված վերաբերմունք է», - ասաց Ն.Զոհրաբյանը:
Նա նշեց, որ ինքը չի մասնակցի քննարկումներին և իրեն կփոխարինի իր օգնականը:
Իր հերթին Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահպետյանը նշեց, որ պատգամավորը «անհարգալից վերաբերմունք է դրսևորում, հարցը տալով և չսպասելով պատասխանին»:
«Մենք պետք է աշխատենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Ձեր վերաբերմունքը գործընկերային պատշաճ փոխհարաբերություններ չեն», - նկատեց նա:
Կ.Նահապետյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, վարչապետն է որոշում, թե ովքեր կարող են այս տեսակ քննարկումներին մասնակցել:
«Վարչապետն ինքն է որոշում, ով մասնակցի: Նա է որոշել, որ գերատեսչությունների ղեկավարներին պետք է փոխարինեն նրանց տեղակալները», - ասաց Կ.Նահապետյանը:
Այնուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանը չլսեց և լքեց դահլիճը: