23/05/2016 20:15
ԱԳՆ. Եթե Բաքուն իրոք մտահոգված է իրականության բացահայտմամբ՝ չպիտի խոչընդոտի հետաքննության մեխանիզմի ներդրմանը
Եթե Բաքուն իրոք մտահոգված է իրականության բացահայտմամբ՝ պետք է չխոչընդոտի զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից:
«Եթե Բաքուն իրոք մտահոգված է իրականության բացահայտմամբ, ապա պետք է չխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից տարիներ շարունակ առաջարկվող և Վիեննայում կրկին անգամ հավանության արժանացած՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, օր առաջ գործնական քայլեր կատարի դրա ներդրման ուղղությամբ», - ասել է ՀՀ արտգործնախարարը: