Ուրախությունն էլ է դեղ. Նարեկ Դուրյանի բացառիկ հարցազրույցը նոր ներկայացման և նոր թատրոնի մասին

23/05/2016 16:31

Ուրախությունն էլ է դեղ. Նարեկ Դուրյանի բացառիկ հարցազրույցը նոր ներկայացման և նոր թատրոնի մասին


Թատերական կյանքը վերջին տարիներին Հայաստանում առավել հագեցած է դարձել, քանի որ դասական ու ակադեմիական թատրոնների խաղացանկային ներկայացումների կողքին տեղ են գտել նաև անտրեպրիզային ներկայացումները, որոնք արտացոլում են մեր ժամանակների բարքերը: Այս ասպարեզում այսօր կան անուններ, որոնք մրցակիցներ չունեն: Այդ շարքը վաղուց համալրել է նաև դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը, ում նոր՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի բեմում կլինի հունիսի 7-ին, 9-ին և 11-ին: Ներկայացման մանրամասների, թատրոնի նոր շենքի, ինչու ոչ՝ նաև ապրիլյան իրադարձությունների մասին դերասանը բացառիկ հարցազրույց է տվել Aysor.am-ին:

- Պարոն Դուրյան, ինչպե՞ս ծնվեց նոր ներկայացման գաղափարը:

- Վերջերս ծանոթացա ֆրանսահայ շատ հետաքրքիր մի անձնավորության հետ, ում անունն է Րաֆֆի Շարտ: Նա շատ պիեսների, այդ թվում «Իմ անունն է Մորիս» պիեսի հեղինակն է: Իր այս պիեսի մասին շատ էի լսել, գիտեի, որ ստացված ներկայացում է, Փարիզում «բում» է արել, մեկ տարվա մեջ մեկ միլիոն հանդիսատես է ունեցել: Այսօր աշխարհում ամենաշատ խաղացած պիեսներից է, 50-ից ավելի երկրներում է բեմադրվել: Ռուսներն ամեն մեկին չեն թարգմանում, բայց միայն ռուսերեն երեք թարգմանություն ունի: Այն շատ վաղուց Հայաստանում բեմադրվել է Հակոբ Ղազանչյանի կողմից, պատկերացրեք, նույնիսկ Մոնղոլիայում են բեմադրել: Երբ հեղինակն իմ ներկայացումները տեսավ, ցանկություն հայտնեց, որ այս պիեսը ևս բեմադրեմ: 

- Թեև հեղինակը հայ է, սակայն նա ապրում է Փարիզում: Որքանո՞վ կընկալվի ֆրանսիական մոտիվներով գրված իրավիճակային կոմեդիան հայ հանդիսատեսի կողմից:

- Ֆրանսիացիներն իրավիճակային կատակերգությունների վարպետներ են, այս ներկայացումն էլ ֆրանսիական ավանդույթներով ներկայացում է: Կարդալուց հետո շատ հավանեցի, բայց այն իսկապես շատ ֆրանսիական պիես է: Գիտեք, երբ մի պիես ես բեմադրում, տեղայնացնում, որի հեղինակը մահացած է՝ այլ բան է, բայց երբ հեղինակը մեր կողքին ապրում է՝ դժվարանում ես փոփոխության առաջարկ անել: Բայց ապշելու խելացի անձնավորություն է Րաֆֆին: Ես նույնիսկ չհասցրեցի նման առաջարկ անել, ինքն ասաց՝ եթե Հայաստանում ես անում, կցանկանամ, որ ադապտացնես պիեսը հայկական իրականությանը: Հուսով եմ, շուտով կհայտնվեն գրողներ, ովքեր կսկսեն հայկական իրավիճակային կոմեդիաներ գրել, որովհետև դա, հատկապես այսօր, ժողովրդին շատ է պետք, բուժիչ դեր ունի:

- «Իմ կնոջ անունն է Մորիս» վերնագիրը կպահպանվի՞, թե՞ այն ևս հայկական մոտիվներ կստանա:

- Շատ մտածեցինք վերնագրի շուրջ, բայց ի վերջո որոշեցինք չփոխել այն: Հատկապես, որ Երևանում Մորիս անունով մարդիկ շատ կան:

- Փորձե՞նք մի փոքր բացել ներկայացման փակագծերը:

- Գիտեք, չէի ցանկանա փակագծեր բացել, բայց հուսով եմ, որ հանդիսատեսը լիովին կլիցքաթափվի: Սա 21-րդ դարի մարդկային «պրոդուկտի» մասին է, կին-տղամարդ հարաբերությունների մասին: Այն լիովին դարձրել եմ իմ ոճի ներկայացում, միգուցե հանդիսատեսը մի փոքր նմանություն գտնի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման հետ: Կարևոր մեկ բան էլ ասեմ, ամեն ինչից զատ, ես հանձն առա այս պիեսը բեմադրել նաև մեկ պատճառով. ներկայացումը սկսվում է իմ ու Րաֆիի հեռախոսազրույցով, ինչպես միշտ՝ իմ բեմադրությունների դեպքում՝ բեմը բեմի վրա է: 

- Ովքեր են ներգրավված ներկայացման մեջ, քանի՞ ժամ կտևի այն:

- Դերասանների հրաշալի խումբ եմ հավաքել. Ռաֆայել Երանոսյան, Վահագն Գալստյան, Տաթև Միրումյան, Զավեն Աբրահամյան, Զարուհի Հովհաննիսյան, Գոհար Կարապետյան, պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը: Նրանք շատ տարբեր են ներկայանում, հավատացեք, մինչ այս նման կերպարներում այս դրասաններին չեք տեսել: Ինչ վերաբերում է ներկայացման տևողությանը, ապա մնացած բոլոր իմ ներկայացումների պես՝ մոտ երկու ժամ կտևի:

- Ինչո՞վ է պայմանավորված հենց այս դերասանների ընտրությունը:

- Նախ, դերասան ընտրելիս ես առաջնահերթ հիմնվում եմ մի շատ կարևոր բանի՝ ՄԱՐԴ տեսակի վրա, ով չի դժգոհի, որ մի րոպե ավել է մնացել, անվստահելի չի լինի: Սա, իհարկե, իմ դերասաններին չի վերաբերում, բայց ավելի լավ է դերասանը նվազ տաղանդ ունենա ու լավ մարդ լինի, քան հանճար լինի, ով քեզ մարդկային ոչինչ չի տալիս: Նա դուրս կգա, միայն իր համար կխաղա ու կգնա: Չե՞ք տեսել ներկայացումներ, որ զգում ես՝ ինքն իր համար է խաղում (ծիծաղում է): Իսկ թատրոնն օրկեստր է, որտեղ բոլորը պետք է միմյանց սիրեն ու հասկանան: Եթե մենակատարը որոշեց՝ ինքն է, որ կա, ապա ամեն ինչ կձախողվի: Որևէ մի գործ առաջ չի գնա, եթե խմբում թեկուզ մի հոգի մարդ չի: Ակադեմիական թատրոններում, երբ վարագույրը բացվում է՝ կարող ես նկատել՝ ով ում հետ չի խոսում: Նույնիսկ սիրախաղի մեջ երևում է, որ իրար ուտում են: 

- Պարոն Դուրյան, պրեմիերային պիեսի հեղինակը ներկա կգտնվի՞:

- Ճիշտն ասած, մենք ներկայացումն ավելի վաղ էինք որոշել իրականացնել, բայց անընդհատ հետաձգեցինք: Պատճառն այն է, որ մի քանի տարով վարձակալել եմ Գրողների միության շենքի դահլիճը, որտեղ ներկա պահին կահավորման աշխատանքներ են ընթանում, թատրոնի բեմ ենք սարքում, դիմահարդարման սենյակներ: Դա հրաշալի բան է, քանի որ վերջապես կունենամ իմ թատրոնը: Ի դեպ, ասեմ՝ շատ ուրախ եմ, որ Գրողների միության դահիճը վարձակալեցի, քանի որ, նախ՝ մայրս այդ շենքում էր աշխատում և ես այդ շենքում եմ մեծացել: Եվ հետո, սարսափելի թուլություն ունեմ պոետների և պոեզիայի հանդեպ, անպայման այնտեղ նաև պոեզիայի երեկոներ կանեմ: Այս դեպքում ֆինանսը կարևոր չէ, երբ քո թատրոնն ունես, կարող ես քեզ թույլ տալ մեկ-երկու օր էլ չվաստակել ու կարևոր մի բան անել…

Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ հույս ունեի՝ ներկայացման պրեմիերան այնտեղ անել, բայց չհասցրեցի: Որոշեցի՝ ներկայացումն այստեղ սկսենք, հետո կտանեմ Գրողների միության շենքի բեմ: Մի քանի օր առաջ Րաֆֆի Շարտի հետ խոսեցի, Արգենտինայում էր: Ասաց, Հայաստան կգամ ու ներկայացումը կնայեմ, երբ գնաս քո թատրոն:

- Լավ աշխատանք, լավ բեմադրիչ, լավ դերասաններ… Կարծում եմ՝ այս ներկայացմամբ Ձեր հերթական հաջողությունը կգրանցեք:

- Չգիտեմ, տա Աստված: Գիտեք, մեր գործը շատ վտանգավոր գործ է: Շատ դժվար է հաջողելը, վերև հասնելը, բայց տասնյակ անգամ ավելի դժվար է այդ վերևում մնալը: Նայեք մեր հեռուստատեսություններում ինչքա՞ն մարդ է հայտնվում, բայց մեկ տարի անց նրանց չես էլ հիշում: Կարող ես «կոտրել» ու մտնել, քանի որ ինչ-որ ասելիք ունես, որը ոչ-ոք դեռ չի ասել, բայց դու այդպիսի քանի՞ ասելիք ունես, քանի՞ տարի կարող է ինտելեկտդ ներել՝ ասելիքովդ զարմացնել: Այսպիսի մի կոպիտ օրինակ բերեմ. թամադայի մեծությունն ինչո՞ւմ է: Կան չէ՞ թամադաներ, որ անընդհատ նույն բանն են ասում, ձանձրացնում, այնպիսիք էլ կան, որ ցանկանում ես ամեն մի բառը գրես: Ազնավուրի մեծությունն ինչու՞մ է. այդ մարդն անընդհատ ասելիք ունի:

- Ի դեպ, մոռացանք երաժշտական ձևավորում մասին, ինչը Ձեր ներկայացումներում պարտադիր է:

- Իհարկե, իմ ներկայացումներն առանց երաժշտության անհնարին է: Այս անգամ և՛ ուրիշներից եմ վերցրել, և՛ ինքս եմ ստեղծագործել:

- Պարոն Դուրյան, այսօր աշխարհում թատրոնները ևս հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով: Ինքներդ այդ տեխնոլոգիաների՞ սիրահարն եք, թե՞ բեմի վրա պայմանականությունն առավել եք նախընտրում:

-  Ես ներկայացումներում պայմանականություն եմ սիրում և ոչ թե ծանր դեկորներ: Փարիզում ես տեսել եմ, թե բեմի վրա ինչպես է ձյուն գալիս, դա խենթանալու բան էր, բայց դա իմ թատոնը չի: Գերադասում եմ, որ դերասանը խաղա, թե անձրև է գալիս, ու ես իրեն հավատամ: Դերասանի վարպետությունը հենց նրա մեջ է, որ նա փայտը վերցնի ու «կրակի», հանդիսատեսն էլ հավատա, որ այդ փայտը կրակեց: Հիշո՞ւմ եք Ստանիսլավսկու խոսքը՝ ամենամեծ դերասանները երեխաներն են: Դա շատ ճիշտ է: Երբ նայում եմ փոքրիկ աղջկան, ով տիկնիկով խաղում է, «մամայություն» անում, շորերը փոխում, լողացնում՝ մտածում եմ՝ ո՞ր դերասանուհին այսպես իրական կխաղա բեմի վրա, այս աստիճան կհավատա, որ այդ տիկնիկն իր երեխան է: Կամ այն տղա երեխան, ով փայտի կտորը վերցնում, վազվզում ու «կրակում» է, ձայներ հանում: Նայում ես նրա ձեռքին ու հավատում, որ այդ փայտն իրական զենք է: Այ սա է վարպետությունը:

- Ապրիլի սկզբից Հայաստանի մթնոլորտում, մարդկանց հոգիներում շատ բան է փոխվել: Հետաքրքիր է, ապրիլյան պատերազմը հանդիսատեսին է՞լ է փոխել, թե՞ մարդիկ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել թատրոնի նկատմամբ:

- Ճիշտ է, պատերազմի պատճառով ամեն ինչ կանգ առավ՝ մարդկանց բիզնեսը կանգնեց, ռեստորանները դատարկվեցին, ներկայացումները դադարեցին, ու դա բնական է, մարդիկ ոչ առևտուր անելու, ոչ էլ թատրոններ հաճախելու տրամադրություն չունեն: Բայց ապրիլյան պատերազմի ժամանակ մի ապշելու բան իմացա. Պարոնյան թատրոնը կառուցվել է 1941 թվականին, Սովետը որոշել էր՝ թիկունքում թատրոն, կոմեդիա պետք է լինի: Դա շատ ճիշտ որոշում է: Արտիստի՝ դերասան, երգիչ, նկարիչ, աշխատանքը պատերազմի ժամանակ շատ կարևոր է: Եթե մարդիկ իրենց ոգին բարձր չպահեն, թշնամին կհաջողի: Մեզ պետք է պինդ լինել:

- Նկատե՞լ եք, այդ օրերին հանդիսատեսի պակաս զգացվո՞ւմ էր:

- Այո, ներկայացումներն իրար ետևից հանեցինք: Ե՛վ ես, և՛ գործընկերներս մտածում էինք անվճար ցուցադրել, բայց հասկանում էինք, որ տրամադրության անկում կա, մարդիկ չեն ցանկանա գալ: Բայց դե կյանքը շարունակվում է, պետք է ապրես: Ամեն մարդ իր ճանապարհն է ընտրում, իր առաքելությունը: Իմ առաքելությունը մարդկանց ժպիտ պարգևելն է: Գիտեք, պատերազմի ժամանակ արվեստի խնդիրները շատ են փոխվում: Օրինակ, եթե հեռուստատեսությունը խաղաղ ժամանակ ահռելի գումարներ է վերցնում ազգագրական երգ, տեսահոլովակ ցուցադրելու համար, ապա ապրիլ ամսին «ընկել» էր այս երեխաների ետևից՝ խնդրելով, որ այդպիսի երգեր բերեն: Ի՞նչ է, պետք է պատերազմ լինի, մա՞րդ մահանա, որ դուք հասկանաք՝ ժողովրդի ազգագրական հոգին պետք է պահեք:

- Պարոն Դուրյան, եթե չեմ սխալվում՝ այցելել եք մեր վիրավոր հերոսներին, թեև այդ մասին չեք բարձրաձայնել:

- Աոյ, հոսպիտալ գնացինք մեր դերասաններով՝ տղաներին տեսակցության: Չեք պատկերացնի նրանց ուրախությունը, ջերմ վերաբերմունքը դեպի դերասանները: Այդ դրական էներգիան, ուրախությունն էլ է դեղ, հավատացեք…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը