23/05/2016 20:43
Չինաստանը պատրաստվում է արձակել քվանտային կապի առաջին արբանյակը
Չինացի ակադեմիկոս Պան Ցզյավեյը հայտարարել է, որ Չինաստանը այս տարվա հուլիսին պատրաստվում է արձակել քվանտային կապի առաջին արբանյակը, հայտնում է Svopi.ru-ն:
Ըստ գիտնականների՝ քվանտային կապը թույլ կտա լուծել կոդավորման և տեղեկատվական անվտանգության խնդիրները՝ Գեյզենբերգի սկզբունքի միջոցով:
Բացի Քվանտային արբանյակ արձակելուց՝ 2016 թվականի երկրորդ կեսին Չինաստանը նախատեսում է աշխատանքի հանձնել Շանհայի և Պեկինի միջև հեռահաղորդակցության քվանտային ուղղին: