23/05/2016 10:20
Հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, հայտնում են ՀՀ ՊՆ րատվական ծառայությունից:
Ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում առաջադրված խնդիրները: