23/05/2016 12:33
Ատոմ Ջանջուղազյանը չգիտի, թե ինչպես են կրճատվելու 797 ծառայողական ավտոմեքենաները
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու կրճատված 797 ծառայողական ավտոմեքենաների հետ:
«Նախարարություններում, որտեղ կրճատվել են այս մեքենաները, անառողջ աժիոտաժ է ստեղծվել՞ Աշխատակիցներն են ուզում էժան գներով գնել դրանք: Ի՞նչ է լինելու՝ վաճառվելո՞ւ է, գումարները գնալո՞ւ են բյուջե, թե՞ էժան գնով վաճառվելու են աշխատակիցներին», - հետաքրքրվեց պատգամավոր:
«Շատ անհարմար պատասխան կլինի, որ ես ասեմ՝ չգիտեմ, բայց… չգիտեմ: Հավանաբար 2016 թ-ի պետական հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ կներկայացվի», - պատասխանեց Ա.Ջանջուղազյանը:
Ազգային Ժողովում քննարկվում է 2015 թ-ի պետական բյուջեի կատարողականը: