23/05/2016 13:08
Դավթաշենում ջրանջատում կլինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ զանգվածի 21-ից-26, 3-րդ զանգվածի 30, 31 համարների, 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Օլիմպիական կոմիտեի ավանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: