23/05/2016 19:35
Սեյրան Օհանյան. 200 միլիոն դոլարի վարկով զինամթերքի ձեռքբերման պայմանագրերի մի մասն արդեն կնքված է
200 միլիոն դոլարի ռուսաստանյան վարկով զինամթերքի ձեռքբերման պայմանագրերի մի մասն արդեն կնքված է, այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք այդ ուղղությամբ արդեն իսկ որոշ աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի մի մասն արդեն կնքված է: Համագործակցությունը շարունակվում է, և համապատասխան խմբերն արդեն աշխատում են, որպեսզի այդ զենքն արագացված տեմպերով տրամադրվի», - ասաց նա:
Ըստ նրա՝ մատակարարվելիք միջոցների որոշ մասն արդեն պատրաստ է:
«Դրանք մենք կփորձենք արագ տեղափոխել Հայաստան: Իսկ ժամկետների մասով՝ թույլ տվեք նախարարությունը զբաղվի», - ամփոփեց Սեյրան Օհանյանը: