23/05/2016 18:57
Սեյրան Օհանյան. Թալիշեցիների՝ գյուղ վերադառնալու համար համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն
Թալիշում այս պահին անվտանգ է, Պաշտպանության բանակն իր ստորաբաժանումներով տեղում ծառայություն է իրականացնում, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է բնակիչների վերադարձին՝ Սեյրան Օհանյանը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել Արցախի իշխանություններին:
«Իհարկե, Թալիշ վերադառնալու համար համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն այսօր: ՊԲ-ն այնտեղ ծառայություն է իրականացնում, ու սա հնարավորություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի ղեկավարոության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծեն, հրետակոծության խոցման հետևանքով բոլոր ավերվածությունները վերականգնեն: Դա իմ խնդիրը չէ, այլ նրանց: Նրանք էլ այդ հարցի առնչությամբ ավելի լավ կարող են պատասխանել ձեզ», - ամփոփեց նախարարը: