23/05/2016 13:46
Սեյրան Օհանյան. Կամավորներն, ում կարիքն այս պահին չկա, հանձնում են հերթափոխն ու վերադառնում
Կամավորական ստորաբաժանումներն այս օրերին մեծ աջակցություն են ցուցաբերել Պաշտպանության բանակին, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Նրանք իրենց ծառայությունն իրականացրել են հերթափոխով: Ովքեր ցանկություն են հայտնում ներկա գտնվել Պաշտպանության բանակում, դեռևս ներկա են, իսկ ում կարիքն այս պահին չկա, հանձնել են հերթափոխն ու վերադարձել», - մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց Ս.Օհանյանը:
«Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց: Փորձի համադրմամբ կարողացանք ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը», - նշեց Ս.Օհանյանը: