23/05/2016 18:56
Նախագահը վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Ալեքսանդր Ազարյանը նշանակվել է Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Մեկ այլ հրամանագրով նախագահը Ռուբիկ Մխիթարյանին նշանակել է Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: