23/05/2016 14:20
Սիրիայում նոր ահաբեկչություններ են տեղի ունեցել
Այսօր սիրիական ափամերձ Ջաբլեհ և Տարտուս քաղաքներում մի քանի պայթյուն է որոտեցել: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:
Տեղի ունեցած պայթյուններից առնվազն երկուսը իրականացրել են մահապարտները: Նշվում է, որ ընդհանուր առմամբ 7 պայթյուն է որոտացել, որոնցից 4-ը` Ջաբլեհում, 3-ը` Տարտուսում: