23/05/2016 10:31
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում կընդունվեն շրջադարձային որոշումներ
Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում կընդունվեն շրջադարձային որոշումներ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է Gazeta.ru-ն:
«ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթաժողովը շրջադրձային կլինի: ՆԱՏՕ-ն կընդունի կարևոր որոշումներ այն մասին, թե ինչպես կողմնորոշվել անվտանգության նոր իրադրությանը»,-նշել է նա:
Նա նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել ՆԱՏՕ-ի ներկայությունը Եվրոպայի արևելյան հատվածում, որպեսզի «հստակ ազդանշան տրվի, որ մի պետության վրա հարձակումը հարձակում կլինի ամբողջ ՆԱՏՕ-ի վրա»: