23/05/2016 16:07
Վարդան Եղիազարյան. Մարզային ոստիկանության աշխատակազմերում կրճատումներ են սպասվում
Ոստիկանության կենտրոնական ապարատի անձնակազմը կրճատվել է, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
«Հաջորդ քայլերը պետք է իրականացվեն մարզերում, որտեղ ևս կրճատումներ են սպասվում», - ասաց նա:
Վ.Եղիազարյանը նշեց նաև, որ 2014 թվականին աշխատող արագաչափերի թիվը կազմել է 124, իսկ 2015-ին դրանց թիվը հասել է 169-ի:
«Կա նշանակված տուգանքների նվազման տենդենց». – ասաց Հայաստանի փոխոստիկանապետը: